Վարչապետն ու կառավարությոան անդամները կաջակցեն վիրավորված զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրի լուծմանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում և համացանցում մեծ արձագանք գտած 4 տարի առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին: ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով զինծառայողն արտերկրում բուժման կուրս անցել է, բայց այն բավարար չի եղել ապաքինման համար: Այժմ քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգ Եղիազարյանի բուժման նպատակով: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, վարչապետը տեղեկացրել է, որ ինքն ու կառավարության անդամներն իրենց աջակցությունը կցուցաբերեն, որպեսզի Գևորգ Եղիազարյանի բուժման խնդիրն ամբողջությամբ լուծվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930