Բաժիններ՝

Պորոշենկոն չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի ժամանի Մոսկվա՝  Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն իսկապես տեղի է ունենալու, թեև դրան կմասնակցեն ոչ բոլորը, քանի որ բոլորի աշխատանքային գրաֆիկը նույնը չէ: Պեսկովի խոսքերով՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին, և մասնակցության հարցը նրանց անձնական ընտրությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս