Բաժիններ՝

Կիմ Չեն Ինը մայիսին չի ժամանի Մոսկվա. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա չի գտնվի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքերով՝ Կիմ Չեն Ինը դա պատճառաբանել է ներկորեական գործերով.

«Կիմ Չեն Ինը որոշել է մնալ Փհենյանում, նա չի կարող ներկա գտնվել և դիվանագիտական խողովակներով մեզ փոխանցել է իր որոշումը: Դա կապված է ներկորեական գործերի հետ, դա նրա որոշումն է»: Պատասխանելով հետագայում Ռուսաստանի ու ԿԺԴՀ-ի առաջնորդների որևէ շփման հնարավորության մասին հարցին՝ Պեսկովը հայտարարել է, որ դեռ չկա կոնկրետ որևէ պլան:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է, որ ԿԺԴՀ առաջնորդը կկատարի զորահանդեսին ներկա գտնվելու մասին իր խոստումը: Ուշակովը չէր բացառել Վլադիմիր Պուտինի ու Կիմ Չեն Ինի երկկողմ հանդիպման հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս