Իմ կարիերան պատկանում է իմ ժողովրդին. Սաակաշվիլի
Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մերժմամբ է պատասխանել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Ուկրաինայի իշխանությունների առաջարկին: Սաակաշվիլին ընդգծել է, որ իր ապագան կապում է Վրաստանի հետ.
«Բնականաբար, ես կվերադառնամ Վրաստան, որպեսզի օգնեմ իմ ժողովրդին: Իմ կարիերան պատկանում է իմ ժողովրդին: Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելը մեծ պատիվ կլիներ ինձ համար, սակայն այդ դեպքում ես պետք է ընդունեի Ուկրաինայի քաղաքացիություն և հրաժարվեի Վրաստանի քաղաքացիությունից: Սակայն ես չարեցի դա, որովհետև հավատում եմ, որ իմ երկիր Վրաստանն ունի մեծ ապագա»:
Սաակաշվիլին չի մեկնաբանել իրեն արտահանձնելու պահանջով Վրաստանի գլխավոր դատախազության կողմից Բաքվին դիմելը: