Բաժիններ՝

Բաքուն չի պատասխանել Սաակաշվիլիի արտահանձնման պահանջին. Իրակլի Շոթաձե

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը դեռ պատասխան չի ստացել ադրբեջանական կողմից՝ կապված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և հայրենիք արտահանձնելու հետ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն. «Վրաստանի դատախազությունը նախկին նախագահի ձերբակալման ու արտահանձնման մասին համապատասխան պահանջը ներկայացրել է Ադրբեջանի դատախազությանը:

Դրա համար հիմք է ծառայել Վրաստանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունների միջև գոյություն ունեցող համագործակցության երկկողմ ձևաչափը: Մենք դեռ որևէ պատասխան չենք ստացել Ադրբեջանի գլխավոր դատախազությունից»:

Նա հավելել է, որ պատասխանի հետ կապված՝ չկան կոնկրետ ժամկետներ, սակայն համապատասխան արձագանք չի եղել: Սաակաշվիլին Բաքու է ժամանել Բաց համայնքների գլոբալ 3-րդ ֆորումին մասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս