Բաժիններ՝

«Թիթեռնիկ երեխայի» մասին տեսանյութը youtube-ում դիտել է ավելի քան 8,717,883 մարդ

Այս տեսանյութը youtube-ում դիտել է ավելի քան 8,717,883 մարդ: Ջոնաթան Փիթերը, ով 14 տարեկան է, հոկեյի մոլի երկրպագու է: Նա ունի Epidermolysis Bullosa (EB) համախտանիշը, որը համարվում է ժամանակակից բժշկության ամենածանր հիվանդություններից մեկը:

Ջոնաթանը ծնվել է այս՝ գենետիկորեն փոխանցվող, հազվագյուտ մաշկային հիվանդությամբ: Այս համախտանիշն ունեցող երեխաներին հաճախ անվանում են «Թիթեռնիկ երեխաներ», քանի-որ նրանց մաշկը թիթեռնիկների թևերի նման փխրուն է:

Չնայած ամենօրյա «ցավոտ» մարտահրավերներին, Ջոնաթանին, շնորհիվ իր բնավորության ու քաջության, մենք այսօր տեսնում ենք սպորտի աշխարհում:

Ջոնաթանը ԴԵԲՐԱ-ի (միջազգային բժշկական բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է Epidermolysis bullosa-ի բուժմամբ) դեսպանն է Կանադայում:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս