
ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները կգործեն առնվազն մինչև ընթացիկ տարեվերջ

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ԵՄ-ի դեսպան Դևիդ Օ’Սալիվանը հայտարարել է, որ Դոնբասի զիյնալներին աջակցելու կապակցությամբ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները կգործեն առնվազն մինչև ընթացիկ տարեվերջ:
Նա հավելել է, որ ԵՄ-ը շարունակում է միասնականություն պահպանել տվյալ հարցում և աջակցել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների պահպանմանը: Սալիվանի խոսքերով՝ այդ դիրքորոշումը զարմացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներն ամբողջովին ուժի մեջ կմնան այնքան ժամանակ , քանի դեռ չեն իրագործվել մինսկյան պայմանավորվածությունների բոլոր կետերը: Նա նշել է, որ տվյալ ասպեկտը հնարավոր չէ գնահատել մինչև տարեվերջ: