Բաժիններ՝

Բրիտանական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է 203-օրյա սաֆարի

The Daily Mail-ի փոխանցմամբ` բրիտանական Natural World Safaris ընկերությունն իր հաճախորդներին առաջարկել է մասնակցել 203-օրյա սաֆարիի, որը տևելու է 203 օր: Այցի կոնկրետ ժամկետները չեն հաղորդվում:

Ընկերության ստեղծման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպվող ճամփորդությունն արժե 176.000 ֆունտ-սթեռլինգ (մոտ 266.000 դոլար): Ողջ ճամփորդությունը բաժանվելու է 4 փուլի, որոնցից առաջինը նվիրված է լինելու արջերի հետ ծանոթությանը:

Առաջին փուլը տևելու է 45 օր, որի ժամանակ զբոսաշրջիկները կգտնվեն Արկտիկայում, Ալյասկայում ու Շպիցբերգենում: Երկրորդ փուլը տևելու է 62 օր, դրա շրջանակներում զբոսաշրջիկները կայցելեն Բրազիլիա, Չիլի, ՀԱՀ, Տանզանիա, Քենիա, Շրի Լանկա ու Հնդկաստան: Այստեղ նրանք կծանոթանան կատվազգիների ներկայացուցիչների հետ:

Երրորդ փուլում (39 օր) նրանք հնարավորություն կունենան հետևելու Աֆրիկայի ու Ասիայի պրիմատներին, իսկ չորրորդ փուլում (57 օր) նրանք կծանոթանան Անտարկտիդայի, Գալապագոսյան կղզիների ու Իսլանդիայի ծովային բնակիչների հետ:

Ճամփորդության ժամանակ զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի սերտորեն շփվել կենդանական աշխարհի` ամենահազվադեպ հանդիպող ու անորսալի մի շարք ներկայացուցիչների հետ: Նրանցից մեկն անհետացման վտանգի տակ հայտնված ամուրյան վագրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս