Բաժիններ՝

Կցանկանայի, որ Ֆրանսիան լիներ Ուկրաինայի հարևանը. Պորոշենկո

Ֆրանսիական iTele հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կցանկանար, որ Ֆրանսիան լիներ Ուկրաինայի հարևանը.

«Մենք չենք ընտրում մեր հարևաններին: Մենք կցանկանայինք ունենալ այնպիսի հարևան, ինչպիսին որ Ֆրանսիան է: Սակայն մեր հարևանը Ռուսաստանն է»: Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ.

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է լուծի Ուկրաինայի ժողովուրդը, քանի որ խոսքը գնում է երկրի անվտանգության, պաշտպանության տեսանկյունից կարևորագույն հիմնարար հարցի մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930