ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տալու գործը դատարանում է
Երևանի պետական համալսարանում նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տալու վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
23-ամյա ուսանողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել և համոզելու, խնդրելու միջոցով դրդել է իր ծանոթուհուն նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու:
Աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել: Քրեական գործը մակագրվել է դատավոր Արշակ վարդանյանին: