
Ռոսֆինմոնիթորինգը հերքել է 41 երկրի դեմ բանկային պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոսֆինմոնիտորինգը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե բանկային պատժամիջոցներ են սահմանվել 41 երկրի դեմ: Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը.
«Մենք հերքում ենք այն երկրների ցուցակի առկայությունը, որոնց ռեզիդենտների հետ գործարքների դեպքում բանկերը պետք է այդ մասին նախապես իրազեկեն Ռոսֆինմոնիտորինգին»:
Սրանից առաջ ռուսական Известия թերթը հայտնել է, որ Ռոսֆինմոնիտորինգը բանկերին պարտավորեցրել է իրեն իրազեկել 41 երկրների ռեզիդենտների հետ գործողությունների մասին:
Թերթը մանրամասնել էր, որ այդ ցուցակում ընդգրկվել են ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ երկրները, Ավստրալիան, Նորվեգիան, Իրանը, Սիրիան, Սուդանը, Նոր Զելանդիան, Արգենտինան, Մեքսիկան, Շվեյցարիան, ԿԺԴՀ-ն ու Ճամայկան: