Չինաստանը Վենեսուելային տրամադրել է 5 միլիարդ դոլարի վարկ

France 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանը Վենեսուելային տրամադրել է 5 միլիարդ դոլարի վարկ: Այս մասին պետական հեռուստաալիքների եթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն. «Մենք հենց նոր մեր զարգացման համար ստացանք 5 միլիարդ դոլար»:

Մադուրոն չի ներկայացրել վարկի տրամադրման մանրամասները: Չինաստանը հանդիսանում է Վենեսուելայի քաղաքական ու տնտեսական խոշորագույն դաշնակիցը: Բացի այդ, Չինաստանը վենեսուելական նավթի խոշորագույն գնորդն է: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Չինաստանն Իրանի նավթային ոլորտում կարող է ներդնել 60 միլիարդ եվրո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930