![](/banners/BeFunky-design.jpg)
Շարունակվում է հարկային օրենսդրության բարեփոխումների քննարկումը
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/harkayin-barepoxumner.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, և մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել հնչած առաջարկությունները: