Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան պլանավորել են անցկացնել համատեղ զորավարժություններ, որոնց կմասնակցեն նաև Պարսից ծոցի երկրները: Դրա հետ կապված՝ որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահի աշխատակազմը: Վերջինիս հաղորդմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մայրաքաղաք Կահիրեում ընդունել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամմեդ բին Սելման բին Աբդուլազիզին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի վերջին զարգացումները, ինչը մասնավորապես առնվում է Եմենի դեպքերին: Հանդիպման արդյունքներով էլ որոշվել է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի խոշորամասշտաբ համատեղ զորավարժության անցկացման նախապատրաստմամբ:
Ալ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը մշտապես աջակցել և աջակցելու է իր եղբայրներին, պաշտպանելու է արաբական երկրների իրավունքները, Պարսից ծոցի երկրների անվտանգությունը: Սիսին ընդգծել է, որ Կարմիր ծովի ու Բաբ էլ Մանդեբի նեղուցի անվտանգության ապահովումը կենսական նշանակություն ունի Եգիպտոսի համար: