2015 թվականի առաջին եռամսյակին Չինաստանի տնտեսական աճը կազմել է 7 տոկոս

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2015 թվականի առաջին եռամսյակին Չինաստանի տնտեսական աճը կազմել է 7 տոկոս՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Այս մասին վկայել են Չինաստանի Վիճակագրական վարչության տվյալները: Դրանց համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանի ՀՆԱ-ն հասել է 14 տրիլիոն 66 միլիարդ 700 միլիոն յուանի (մոտ 2 տրիլիոն և 250 միլիարդ դոլար):

Միևնույն ժամանակ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 6 տոկոսով նվազել է ներկրման ու արտահանման ծավալը, իսկ խոշոր արդյունաբերության արտադրանքն աճել է 6.7 տոկոսով: Մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի չափն աճել է 8.1 տոկոսով, ինֆլյացիայի աճը կազմել է 1.2 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930