Moody’s-ը վատթարացրել է Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Moody’s վարկային-վարկանիշային գործակալությունը թարմացրել է 2015 թվականին Ադրբեջանի տնտեսական կանխատեսումը, որն իրենում ներառում է տնտեսական աճի, ինֆլյացիայի ու բյուջետային հավասարակշռության ցուցանիշները:
ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4.3 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոսի, ինֆլյացիայի մակարդակը 3.9 տոկոսից հասցվել է մինչև 9 տոկոսի, բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է մոտ 10 տոկոս՝ նախկին 1.8 տոկոսի փոխարեն:
Moody ‘s-ն ընդգծում է, որ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2014 թվականին ՀՆԱ-ի իրական աճը զգալիորեն դանդաղել է մինչև 2.8 տոկոսի (2013 թվականին այն կազմել է 5.8 տոկոս):