Գերմանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «սպանդ և տեղահանություն»

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունն անվանել է «սպանդ և տեղահանություն»՝ ընդգծելով, որ դրան «պետք է գնահատական տան» թեմայով զբաղվող մասնագետներն ու պատմաբանները:

Այս մասին Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը: Երբ լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Վիրցը պատասխանել է.

«Գերմանիայի կառավարությունը չի միջամտում այդ թեմային: Անհրաժեշտ է, որ դրան գնահատական տան և տալիս են պատմաբաններն ու տվյալ թեմայով զբաղվողները: Դա չի մտնում Գերմանիայի կառավարության պարտականությունների մեջ»: Վիրցը հրաժարվել է մեկնաբանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս