Գալիպոլիի տոնակատարություններում ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Սերգեյ Նարիշկինը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ մեկնելու է Թուրքիա, ուր և մասնակցելու է Գալիպոլիի (Դարդանել) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նարիշկինը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ինձ բախտ է վիճակվել հաջորդ շաբաթ գտնվել Թուրքիայում, այս անգամ Ստամբուլում՝ մասնակցելու համար Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակի տոնակատարություններին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930