Բաժիններ՝

ԱՄՆ-ն ընդլայնում է հետախուզական ոլորտում Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ն ընդլայնում է հետախուզական ոլորտում Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը` նպատակ ունենալով մեծացնել Եմենում շիա ապստամբների դիրքերին հասցվող ավիահարվածների արդյունավետությունը:

Այս մասին գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը. «Մենք օգնում ենք նրանց ավելի լավ զգալ մարտադաշտը, ինչպես նաև ավելի լավ կողմնորոշվել հուսիների ջոկատների հարցում: Օգնում ենք նրանց հստակեցնել այն գոտին, որին անկարելի է հարվածել` խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»:

ԱՄՆ-ը ներկա փուլում շարունակում է հերքել Եմենում ամերիկյան ռազմական ուժերի կողմից ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, և սահմանափակվում է այդ երկրում «Ալ-Քաիդայի» դիրքերին օդային հարվածներ հասցնելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս