
«Սելֆի-ձեռնափայտը» Ճապոնիայում արտադրվել է սմարթֆոնների հայտնվելուց շատ առաջ

Kotaku պորտալի փոխանցմամբ` սելֆիի համար առաջին «ձեռնափայտը» ստեղծվել և վաճառվել է սմարթֆոնների և բուն «սելֆի» տերմինի հայտնվելուց շատ առաջ` 1983 թվականին, Ճապոնիայում:
1983 թվականին Minolta ընկերությունը վաճառքի է հանել Minolta Disc-7 ֆոտոխցիկը, որը փորձագետների կարծիքով բավականին գերազանցել է իր ժամանակները: Նրա շատ դետալներ եղել են բացառիկ: Սելֆիի համար առաջին «ձեռնափայտը» անվանվել է այլ կերպ, քան ներկայումս է:
Այն անվանվել է Minolta Extender («ընդարձակիչ») և վաճառվել է հեռակառավարկման կոճակով: Ընդգծվում է, որ այն ժամանակ դա լայն տարածում չի գտել և համարվել է անօգուտ բան:
Մինչդեռ ներկայումս սելֆիի համար կիրառվող «ձեռնափայտը» կամ եռոտանին բավական հանրաճանաչ է և կիրառվում է հեռավորության վրա սմարթֆոնից լուսանկարելու համար: