Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցման գործընթացը կտևի մոտ մեկ տարի. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցման գործընթացը հավանաբար կտևի մոտ մեկ տարի այն բանից հետո, ինչ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կստորագրվի վերջնական համաձայնագիր:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը. «Մենք ակնկալում ենք, որ դադարեցումը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում: Պատժամիջոցների գործունեության դադարեցումը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, եթե Իրանն ավելի շուտ ընդունի անհրաժեշտ քայլեր»:

Հարֆը հավելել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների ու գործընկերներին մանրակրկիտ իրազեկելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930