«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայի և ապագայի մասին՝ նշեց, որ իրենց համար դեռ սկզբից էլ պարզ էր, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվելու։ «Մենք այդպես էլ չհասկացանք՝ ե՞րբ ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն, պոկվեց իշխանությունից և գնաց՝ որպես ընդդիմություն»։
ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, լրագրողներից մեկի հետ վեճի է բռնվել ԱԺ-ում: yerkir.am-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, իսկ երբ լրագրողը պնդել է իր հարցերը, նա զայրացել է.
Պուտինը ճիշտ չի ընկալում Ուկրաինայի և «գունավոր հեղափոխությունների» հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
«Արժի՞, որ ընդհանրապես գնահատական տամ։ Կարծում եմ՝ այնտեղ գնահատական տալու բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Միմոնյանը։ Ըստ նրա՝ այսօր ՀԱԿ-ը և իր առաջնորդը խնդիր ունեն վերակենդանանալու, ինչ-որ տեղից ուժ քաղելու։
Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը:
Այսօր՝ մարտի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 702 LT 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գեղամ Վարդանյանը Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրում, նշված ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ, անզգուշաբար վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա Լիլիթ Գևորգյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անասելի ուրախ և հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»:
Ըստ նրա՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները մասնակի լուծում են. «Արդեն չես հասկանում՝ արժե՞ սրա մասին կողմ խոսել, թե՞ ոչ: Վաղ, թե ուշ մենք ստիպված կլինենք ամբողջ ԱԱՀ-ն հանել, մտցնել շրջանառոթյան հարկ»:
Ուկրաինացի մոդելը Կիև է եկել իր փաստաբան Վադիմ Պռոխոռովի հետ և հրաժարվել է շփվել մամուլի հետ:
Անցյալ տարի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահը խոստացել էր «փակել մարգինալների թեման և այլևս երբեք չանդրադառնալ դրան` նույն բանն ակնկալելով նաև իր գործընկերներից». «Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք»։ Սակայն մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձավ այլ ընդդիմադիր ուժերին, այս անգամ` կոդավորված։
Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի վերջին շրջանի, իր իսկ բնորոշմամբ, «բուռն» քաղաքական իրադարձությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ գործադրված «վայրագ հաշվեհարդարի», ընդդիմության հետագա ծրագրերի և, ընդհանրապես, ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումների հետ կապված գնահատականներ գրեթե չհնչեցրեց: Եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով պայմանավորելով՝ հայտարարեց, որ առնվազն մինչև ապրիլի 24-ը ՀԱԿ-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից։
Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ 5 րոպե առաջ զանգում են ու ասում նիստ կա, երբ հնարավոր չէ հասցնել ու մասնակցել, մինչդեռ անցած շաբաթ ԱԺ նախագահը կարգադրել էր քննարկումներ կազմակերպել: Նա նկատեց, որ ժամանակը կգա և շահութահարկն ընդհանրապես կհանեն:
Քաղցկեղին բնորոշ է անսահմանափակ աճը. մեկ անգամ հայտնվելով այս կամ այն օրգանում առաջնային քաղցկեղային ուռուցքը անշեղորեն և առանց դադարի աճում և ոչնչացնում է շրջապատող հյուսվածքները, այստեղից էլ լիմֆատիկ ճանապարհներով փոխանցվում է այլ օրգաններ՝ այնտեղ ձևավորելով նոր քաղցկեղային ուռուցքներ (մետաստազեր):
Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Մելիք Մանուկյանը ետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը:
Ֆինանսական համակարգում բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կճշգրտեն իրենց վարկային քաղաքականությունը, և դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա:
Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկով դիմել էր ԱԺ նախագահին՝ մի շարք օրինագծեր քննարկելու համար արտահերթ նիստ գումարելու նպատակով:
«Այս մի զոհն էլ հերթական ապացույցն է, որ անկայուն է իրավիճակը։ Մեր գործողությունները կերևան»:
Դավութօղլուն հայտարարել է, որ հունիսի 8-ին Թուրքիայում կձևավորվի նոր կառավարություն:
«Սրբազան լեռներ». System Of A Down-ի նոր երգն ու տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Ներկա դրությամբ ընթանում է Բորիս Նեմցովի քաղաքացիական հոգեհանգիստը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Պայմանագրի համաձայն՝ «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրը Ռուսաստանի ռազմածովային ուժերին պետք է հանձնվի 2015 թվականի հոկտեմբերին:
Միևնույն ժամանակ Օբաման Կոնգրեսին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելուց:
Շիրակում, Արագածոտնամ, Վայոց Ձորի նախալեռներում, Կոտայքամ եւ Գեղարքունիթում մինչեւ մարտի 7-ը ներառյալ՝ գիշերը կհասնի մինչեւ –10 աստիճան ցրտի, իսկ ցերեկը կդիտվի 0-ից 5 աստիճան։ Նշված շրջաններում առաջիկա 3 օրերին սպասվում են նաեւ տեղումներ ձյան տեսքով։
Ռուսաստանն ու ԵՄ-ն այսօր անցկացնելու են տնտեսական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և էթիկայի հանձնաժողովը երեկ հրապարակել է Վերահսկիչ պալատի խորհրդի նորանշանակ անդամ Սոնա Ղարբինյանի՝ պաշտոնը ստանձնելռւ հայտարարագիրը։
«Ես ուշադիր հետևել եմ «հրաշալի քառյակի», հետո եռյակի ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց «Հանրապետություն» կուսակցությունը և մենք ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որևէ կերպ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ»:
Լոս Անջելեսում ձերբակալել են ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկած Հենրի Մայքլ Գեւորգյանին։