Բաժիններ՝

Մարտի կեսին ծովում կփորձարկվի Ռուսաստանի համար Ֆրանսիայում կառուցված «Միստրալ» տիպի երկրորդ ուղղաթիռակիրը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի պատվերով Ֆրանսիայում կառուցված «Միստրալ» տիպի երկրորդ ուղղաթիռակիրը՝ «Սևաստոպոլը», մարտի 15-ից հետո կփորձարկվի ծովում: Այս մասին հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:

Պայմանագրի համաձայն՝ «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրը Ռուսաստանի ռազմածովային ուժերին պետք է հանձնվի 2015 թվականի հոկտեմբերին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ՝ կապված «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիր «Վլադիվոստոկի» հանձնումը ձգձգելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031