Բաժիններ՝

Ուզբեկստանում անցկացվում են նախագահական ընտրություններ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուզբեկստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 06.00-ին ու կփակվեն ժամը 20.00-ին:

Քվեարկության մեկնարկից երկու ժամ անց ընտրությունները ճանաչվել են կայացած: Ուզբեկստանի նախընտրական կամպանիան մեկնարկել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, որոնք ներկայացնում են չորս քաղաքական կուսակցություն:

Նրանց թվում է նաև Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը: Մյուս թեկնածուներն են Խատամժոն Կետմոնովը (Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցությունը), Ակմալ Սաիդովը (Դեմոկրատական կուսակցություն), Նարիմոն Ումարովը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն):

Ընդհանուր առմամբ, կազմավորվել է 135 ընտրական օկրուգ, 9058 ընտրատեղամաս, որոնցից 44-ը` արտերկրում: Քվեարկության իրավունք ունի գրեթե 20.8 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս