Բաժիններ՝

Գյումրիից վերադառնալիս «Հիմնադիր խորհրդարանի» մեքենաները քարկոծել են. news.am

Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ այսօր՝ մարտի 28-ին, անհայտ անձինք քարկոծել են Գյումրիի հանրահավաքից հետո Երեւան վերադարձող՝ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան վերջին երկու մեքենաները։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանը։

«Սրանք սովորական սադրանքներ են, որոնք շարունակվելու են։ Ընդամենը ենիչերիներ են աճեցնում»,- կատարվածը մեկնաբանեց Վարդան Հակոբյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոշարասյունն այս պահին դադարեցրել է ընթացքը եւ սպասում է, մինչեւ իրենց կկարողանան միանալ հարձակման ենթարկված երկու մեքենաները։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս