![](/banners/BeFunky-design.jpg)
Վալերի Լեոնտևը տանն է. համերգի տնօրեն
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/valery-leontiev_116800_1.jpg)
Երգիչ Վալերի Լեոնտևի ներկայացուցիչը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երգիչն այսօր հոսպիտալացվել է: Համերգի տնօրենը «Звезда» հեռուստաընկերությանն ասել է, թե Վալերի Լեոնտևի մոտ սովորական հարբուխ է, և այս պահին երգիչը գտնվում է տանը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ երգիչը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ «Первый ульяновский» պորտալը գրել էր, որ Վալերի Լեոնտևը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանչ վիճակում, ինչի պատճառով էլ հետաձգվել էր նրա այսօրվա, ինչպես նաև առաջիկա օրերի համերգները: