Այս պահին Հրաչիկ Միրզոյանը վիրահատարանում է. «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Գյումրիի Թատերական հրապարակում 100-ամյակը առանց ռեժիմի շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։

Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այս ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին։

Խառնաշփոթի ամբողջ ընթացքում հանրահավաքին ներկա ոստիկանությունը, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ, անգործության էին մատնված և հանրահավաքը վարողի մի քանի կոչից հետո միայն արձագանքեցին։

hrachikmirzoyan

10417684_10206272175032675_8778382465250919651_n

naxaxorhrdaran2

Դանակահարող սադրիչը

Այս պահին Հրաչիկ Միրզոյանը Գյումրի բժշկական կենտրոնի վիրահատարանում է։ Նա ունի ներքին արնահոսություն։
Նախքան շտապ օգնության ժամանելը Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին։

Հիշեցնենք, որ 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը Գյումրիում հանրահավաք անցկացրեց՝ տեղեկացնելու ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031