Բաժիններ՝

Օբաման համատեղ ասուլիսի ժամանակ շարունակ շփոթել է Աֆղանստանի նախագահի անունը

The Daily Caller-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր աֆղան գործընկեր Աշրաֆ Գանի Ահմադզայի անունը շփոթել է նրա նախորդի հետ: Օբաման քանիցս Աշրաֆ Գանիին անվանել է Կարզայ: Համիդ Կարզայն Աֆղանստանի նախագահն է եղել 2004-2014 թվականներին:

Օբաման, ասուլիսի ժամանակ ցույց տալով իր կողքին կանգնած Աշրաֆ Գանիին, հայտարարել է. «Նախագահ Կարզայը դարձել է երկրի գերագույն գլխավոր հրամանատար:

Ընդգծում եմ, որ Աֆղանստանի նախկին նախագահը չի արել դա: Դա մեզ կօգնի հասկանալ մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հնարավորություն կտա պլանավորել ապագա գործողությունները»:

Աշրաֆ Գանին ձգտել է ուշադրություն չդարձնել Օբամայի սխալի վրա: ԱՄՆ-ի մայրաքաղաք կատարած ներկայիս այցը դարձել է պետության ղեկավարի պաշտոնում Աշրաֆ Գանիի առաջին այցը:

Նա Աֆղանստանի նախագահ է դարձել 2014 թվականի սեպտեմբերին: Հանդիպման արդյունքներով երկու առաջնորդները պայմանավորվել են, որ ԱՄՆ-ը մինչև տարեվերջ Աֆղանստանի տարածքում պահպանելու է 9800 մարդուց բաղկացած ռազմական կոնտինգենտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս