Ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելն ապտակ կլինի Ռուսաստանի համար. Բժեզինսկի
Լեհական Gazeta Prawna պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ Արևմուտքը պետք է իրական սպառազինությամբ օգնի ուկրաինական բանակին, սակայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը մնում է բաց.
«Դա կարող է լինել անգամ վնասակար: Կան շատ ուժեղ երկրներ, որոնք չեն մտնում դաշինքի մեջ և չեն ցանկանում դա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելուն, ապա ես երկու ձեռքով կողմ եմ դրան: Սակայն Ուկրաինայի համար դա երկար ճանապարհ է, ով դեռ շատ անելիքներ ունի:
Ներկայումս շատերը միամտորեն կարծում են, որ ԵՄ-ի անդամ դառնալու համար բավական է հայտ ներկայացնելը և պահանջները կատարելը: Սակայն Թուրքիան արդեն 60 տարի չի կարողանում հասնել անդամակցությանը: Ուկրաինացիները պետք է հասկանան, որ դա շատ երկար գործընթաց է:
Ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելն ապտակ կլինի Ռուսաստանի համար»: Ելնելով դրանից՝ Բժեզինսկին խորհուրդ է տվել չզայրացնել Կրեմլին:
Ավելի վաղ Բժեզինսկին ԱՄՆ-ին խորհուրդ էր տվել չվիրավորել Պուտինին և առաջարկել էր Ուկրաինայի պատերազմից դուրս գալու ելք: Բժեզինսկու հայեցակարգի համաձայն՝ Ուկրաինան չպետք է անդամակացի ՆԱՏՕ-ին, սակայն կդառնա ԵՄ-ի լիիրավ անդամ: Բժեզինսկու կարծիքով՝ Ռուսական կայսրության կառուցմանը խանգարում են Ռուսաստանի տնտեսախան խնդիրներն ու ներքին թուլությունը: