Բաժիններ՝

Արտակ Շաբոյանը պարզաբանում է, թե ինչպես է ձեռք բերել իր բնակարանը

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հերքեց, թե սոցիալական ծրագրից օգտվելով է բնակարան ձեռք բերել:

«Ես իրավունք եմ ունցել՝ որպես գիտաշխատող: Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել, թեև կարող էի օգտվել սոցիալական ծրագրից, քանի որ ես գիտնական եմ, տնտեսագիտության թեկնածու եմ 2000 թվից, դոցենտ եմ և 15 տարի և ավել դասավանդում են տնտեսագիտական համալսարանում և լիրաժեք կարող էի օգտվել սոցիալական ծրագրից, թեև չեմ օգտվել»,- ասաց Ա.Շաբոյանը:

Հիշեցնենք, որ կայքերում տեղեկություն էր տարածվել, որ Ավան 3 թաղամասում` երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում, բնակարան ունի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Հայտնի էր դարձել նաև, որ վերջինս չի վճարել սեփականատերերի համատիրության մի քանի ամսվա փայավճարները` 18.500 դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս