Գյումրու որ տարածքներն է կառավարությունը պատրաստվում հանձնել ռուսներին (լուսանկարներ)
ՀՀ կառավարության վաղվի նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը։
Որոշման համաձայն՝ հայկական կողմը ռուսական կողմին է տրամադրում N9 ռազմավանը (քաղաք Գյումրի, Լալայան փողոց)՝ բաղկացած ռուսական եկեղեցու զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից (դրանցում առկա շենք-շինություններով)՝ հոգևոր մշակութային կենտրոն կառուցելու համար։
Նախագծի հավելվածում ներկայացված է նաև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը։ Ներկայացնում ենք նաև քարտեզը, որն այս ցանկի հիման վրա կազմել է Գյումրու է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։