Բաժիններ՝

ԱՄՆ-ը վերացրել է մահացած կուբացիների ու խորտակված նավերի վրա տարածվող իր պատժամիջոցները

Ռուսական ДОЖДЬ‎ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Կուբայի հանդեպ պատժամիջոցների ցուցակի նոր տարբերակը՝ դրանից բացառելով մահացած կուբացիներին ու խորտակված նավերը:

Ընդհանուր առմամբ, ցուցակից հանվել է 6 մարդ, որոնցից 4-ը մահացել են, իսկ երկուսն աշխատել են այն ընկերություններում, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը: Բացի այդ, ԱՄՆ-ի պատժամիջոցներն այլևս չեն տարածվում 28 ընկերության ու 11 խորտակված և գործածությունից հանված նավերի վրա:

Պատժամիջոցների ցուցակում ուղղումներն արվել են հատուկ՝ «ոչ այժմեական» անունները հանելու համար: Ներկայումս ԱՄՆ-ի ուԿուբայի հարաբերություններում նկատվում է աստիճանական ջերմացում. երկու երկրները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է կղզային պետության հանդեպ քաղաքականության փոփոխման մասին փաստաթղթերը և թուլացրել է տնտեսական բեռնարգելքը՝ թույլատրելով համակարգչային տեխնիկայի ու շինանյութերի մատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031