Թուրքիան մտադիր է ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի հետ ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին.

«Թուրքիան Ռուսաստանի հետ կունենա ազատ առևտրի մասին յուրօրինակ համաձայնագիր: Թուրքական 16 ընկերություն ունի Ռուսաստան մսամթերք արտահանելու անհրաժեշտ փաստաթղթեր»:

Ընթացիկ տարվա հունվարին Անկարայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Թոֆիք Մելիքովը հայտարարել էր, որ 2014 թվականի օգոստոսից սկսած՝ Թուրքիայից Ռուսաստան մսի ու մսամթերքի արտահանման ծավալն աճել է վեց անգամ:

Նա հիշեցրել է, որ Անկարան չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, ինչի համար էլ հաճախակիացել են պաշտոնական երկկողմ շփումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031