Պորոշենկոն ստորագրել է բանակի թվակազմի մեծացման մասին օրենքը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր օրենք է ստորագրել, որի համաձայն՝ Ուկրաինայի բանակի թվակազմը հասցվում է մինչև 250.000 մարդու: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի մամլո ծառայությունը:
Ուկրաինայի խորհրդարանը տվյալ օրենքն ընդունել էր ընթացիկ տարվա մարտի 5-ին, դրա օգտին քվեարկել էր 270 պատգամավոր: ԶԼՄ-ների տվյալներով՝ 2014 թվականի սկզբին Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր թվակազմը կազմել է մոտ 168.000 մարդ, այդ թվում մոտ 125.000 զինծառայող: 2014 թվականի վերջին այն հասցվել էր մինչև 232.000-ի:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս տարի կստեղծվեն հավելյալ վեց մեխանիզացված բրիգադներ, լեռնահրաձգային գունդ, 3 հրետանային բրիգադ և բանակային ավիացիայի երկու բրիգադ:
Ուկրաինայում չորրորդ զորահավաքի ալիքը մեկնարկել է հունվարի 20-ին: Պլանավորված է դրա շրջանակներում բանակ զորակոչել 50.000 զինապարտի: Ընդհանուր առեմամբ պլանավորված է 2015 թականի բանակ զորակոչել 100.000-150.000 մարդու: