Բաժիններ՝

ԵՄ-ն ու Կուբան պայմանավորվել են արագացնել բանակցային գործընթացը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու Կուբան պայմանավորվել են արագացնել երկկողմ բանակցային գործընթացն այն մասին, որ մինչև տարեվերջ պայմանագիր ստորագրվի քաղաքական երկխոսության ու համագործակցության մասին:

Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին: Նա ժամանել է Կուբա և բանակցություններ է վարել Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ու արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ.

«Մենք պայմանավորվել ենք արագացնել մեր բանակցությունների ռիթմը և դրանց հաշվին երկկողմ համաձայնագիր ստորագրել մինչև ընթացիկ տարեվերջ: Ապրիլի 22-ին Բրյուսել կժամանի Կուբայի պատվիրակությունը՝ Ռոդրիգեսի գլխավորությամբ, և բանակցությունները կշարունակվեն»:

Մողերինին Կուբայում գտնվելիս բարձրացրել է նաև մարդու իրավունքների պահպանման հարցը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ը չի պատրաստվում տվյալ ոլորտում դասեր տալ մյուս երկրներին, սակայն պատրաստ է կիսվել այդ ոլորտում ունեցած փորձով:

Մողերինիի այցի ժամանակ ստորագրել են պայմանագիր, որի համաձայն՝ ԵՄ-ը մինչև 2020 թվականը կարիբյան այդ երկրին հատկացնելու է 50 միլիոն եվրո՝ գյուղատնտեսության ոլորտում նախագծեր իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս