Բաժիններ՝

Airbus A-320 օդանավի սև արկղերից մեկը վնասված է. Ֆրանսիայի ՆԳՆ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A-320 օդանավի սև արկղերից մեկը վնասված է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը: Աղբյուրների հավաստիացմամբ՝ սև արկղերն այսօր առավոտյան բերվել են Փարիզ:

Նախարարը խոստացել է, որ հետաքննության ժամանակ դիտարկվելու են ավիաաղետի բոլոր վարկածները՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ ահաբեկչական ակտը չի հանդիսանում առավել հավանական պատճառ: Germanwings ավիաընկերության Airbus А-320 օդանավը Ֆրանսիայի հարավում կործանվել է մարտի 24-ի առավոտյան՝ Բարսելոնից Դյուսելդորֆ թռչելիս:

Օդանավում գտնվել է 150 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Ուղևորների մեծ մասը եղել են Գերմանիայի ու Իսպանիայի քաղաքացիներ: Հայտնի է, որ օդանավի անձնակազմն ավիաաղետից առաջ չի ուղարկել օգնության ազդանշաններ: Որպես տեղի ունեցածի հիմնական պատճառ է դիտարկվում դժբախտ պատահարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս