Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան Եմենի հետ սահմանին կենտրոնացրել է զրահատեխնիկա և հրետանի. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ամրապնդում են Եմենի հետ սահմանը՝ սահմանամերձ շրջաններ ուղարկելով զրահատեխնիկա և հրետանի:

ԱՄՆ-ի կառավարությունում գործակալութան աղբյուրները հայտնել են, որ զրահատեխնիկան ու հրետանին կարող են օգտագործվել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանական նպատակների համար: Նրանցից մեկը հայտնել է, որ սահմանամերձ գոտի են ուղարկվել զգալի թվով ստորաբաժանումներ:

Աղբյուրները չեն բացառել, որ Սաուդյան Արաբիան կարող է պատրաստել նաև ավիահարվածներ՝ պաշտպանելու համար Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադիին, եթե շիա խռովարարները հարձակվեն երկրի հարավում գտնվող Ադենի նավահանգստում նրա ապաստարանի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031