Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը ողջունում է ԵՏՄ-ի ու լատինամերիկյան միությունների ինտեգրումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը շահագրգռված է ԵՏՄ-ի ու լատինամերիկյան միությունների ինտեգրմամբ: Այս մասին Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Օլգինի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Մենք ողջունում ենք Կոլումբիայի ակտիվ դերը տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման հարցում, այդ թվում նաև Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների ընկերակցության, Հարավամերիկյան ազգերի միության, Խաղաղօվկիանոսյան դաշինքի, Հարավամերիկյան ընդհանուր շուկայի շրջանակներում:

Ռուսաստանը շահագրգռված է այդ կառույցների հետ իր կապերի խորացմամբ, ընդ որում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ ԵՏՄ-ի գծով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031