Բաժիններ՝

Ջեն Փսակին հրաժեշտ է տվել լրագրողներին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի վերջին ճեպազրույցը՝ կապված Սպիտակ տանն աշխատանքի անցնելու հետ:

Ճեպազրույցի ժամանակ Փսակին շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ կարևոր թեմաների վերաբերյալ լուրջ և սուր հարցեր ուղղելու համար. «Ինձ համար պատիվ և բավականություն է ձեր նման լրագրողների հետ աշխատելը:

Երկար ժամանակ մեզ մոտ ձևավորվել է քննարկումների համար իսկական հարթակ, որոնց կարողացել են մասնակցել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ մյուս երկրների լրագրողները»:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Փսակիին՝ կատակով նշելով, որ Փսակիի համար հաճելի չի եղել այս ողջ ժամանակահատվածում իրենց լսելը: Նրանք Փսակիին նոր հաջողություններ են մաղթել նոր աշխատավայրում:

Փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ Փսակին թողնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը՝ կապված դեկրետի հետ: Ակնկալվում է, որ նրա երեխան ծնվելու է հուլիսին:

Մինչ այդ 36-ամյա Փսակին կզբաղեցնի Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրենի պաշտոնում՝ փոխարինելով Ջենիֆեր Փալմերին, ով իր հրաժարականի մասին հայտարարել է փետրվարի 5-ին:

Ջենիֆեր Փսակին ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի փետրվարից: Ավելի վաղ նա հանդիսացել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս