Բաժիններ՝

ԱՄՆ-ը զորավարժություններ է սկսել Բուլղարիայում ու Ռումինիայում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը զորավարժություններ է սկսել Բուլղարիայում ու Ռումինիայում: Գործողությունը ստացել է «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) անվանումը: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը:

173-րդ օդա-դեսանտային բրիգադի զինծառայողներն իջեցվել են ռումինական Սմարդան զորավարժարանում՝ ռումինացի դաշնակիցների հետ համատեղ վարժանքներ անցկացնելու համար:

Սրանից առաջ էլ ՆԱՏՕ-ն էր տարածաշրջանում՝ Սև ծովի արևմտյան հատվածում, անցկացրել զորավարժություններ: Մարտի 3-4-ին անցկացված զորավարժությունների ժամանակ ՆԱՏՕ-ի նավերը մտել էին ռումինական Կոնստանցա և բուլղարական Վառնա նավահանգիստներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031