Բաժիններ՝

Ռուս իրավապահները վրացի «օրենքով գողին» ուղարկեցին հայրենիք

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, փետրվարի 23-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ռուս իրավապահները Վրաստան են արտաքսել 37-ամյա վրացի «օրենքով գող» Լևան Մարգիային, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Զուգդիդիի Լևիկ։ Արտաքսման հիմքը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության որոշումն էր, որը եզրակացրել էր, որ քրեական հեղինակության՝ ՌԴ տարածքում գտնվելու օրինական հիմքերը բացակայում են։

Գործակալությունը հիշեցնում է, որ Մարգիան իրավապահների հետ վերջին անգամ առնչվել էր մոտ մեկ տարի առաջ՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Նրան ձերբակալել էին, երբ փորձում էր արտասահման թռչել կեղծ փաստաթղթերով։

Մարգիային, իր իսկ խոսքերով, թագադրել են Մերաբ Բախիան և Զուրա Դգեբուաձեն։ Սակայն N3 մեկուսարանում նրան չճանաչեցին որպես «օրենքով գող»։ Սակայն դա նրան չխանգարեց, որ Ալթայի երկրամաս էտապավորվելուց հետո միակողմանի կարգով շարունակի պնդել իր գողական լիազորությունների մասին։ Ինչևէ, նրա «օրենքով գող» լինելը ճանաչելու մասին լուրը Սիբիրից այդպես էլ Մոսկվա չհասավ։

Մեկ շաբաթ առաջ՝ Բառնաուլի մեկուսարանից դուրս գալուց հետո, Մարգիան ձերբակալվեց որպես անօրինական միգրանտ, որը պետք է լքեր երկիրը։ Լևանին ուղեկցող օպերատիվ աշխատակիցները առարկություններ չեն ներկայացրել նրա գողական հավակնությունների դեմ։ Միգուցե այն պատճառով, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նա այդ մասին Ռուսաստանում հայտարարություններ անելու հնարավորություն չի ունենալու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս