Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Դորիթ Քեմփային
Մարտի 20-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Դորիթ Քեմփային և ԳՄՀԸ շրջանակներում իրակացվող «Մասնավոր հատվածի զարգացումը հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար Կորնելիա Սկոկովին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության աշխատակազմի Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԳՄՀԸ համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները:
Նախարար Ճշմարիտյանն առանձնապես կարևորվել է գործարար միջավայրի բարելավման և մասնավոր հատվածի զարգացման խոչընդոտների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և հետագայում առավել խորացնել ու ընդլայնել համագործակցությունը: