Բաժիններ՝

Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 8-րդ հուշամրցաշարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Ութ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 600 մարզիկներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու և միջոցառմանը մասնակցելու համար՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր:

Սպորտի մասսայականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում Դուքենդո մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու և հուշամրցաշարը լավագույնս կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով էլ պարգևատրվել են Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, գլխավոր մրցավար Խաչիկ Նարգիզյանը և Դուքենդո Ավան մասնաճյուղի նախագահ Տիգրան Սեդրակյանը: Մի շարք մարզիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: 2008 թ.-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս