Բաժիններ՝

Թուրքիայի ՊՆ-ի կայքում «հակոբները» դեռ չեն համարվում Դարդանելի ճակատամարտի նահատակներ. «Ակօս»

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում այսօր նշում են Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը (1915 թվականի մարտի 18-ին բրիտանական ռազմածովային նավատորմը ծովակալության առաջին լորդ Ուինսթոն Չերչիլի հրամանով սկսեց Դարդանելի ռմբակոծությունը – 168.am): Թուրքիայի ՊՆ-ի ինտերնետային կայքում դեռ տեղ նախատեսված չէ այդ ճակատամարտում զոհված ոչ մուսուլմանների համար:

Դարդանելի ճակատամարտի ոչ մուսուլման զոհերի մասին հիշատակում կա ՊՆ-ի տպագրած 1998 թվականի «Մեր նահատակները» 5 հատորանոց գրքում, որում տեղ են գտել մոտ 130.000 զինծառայողների ինքնության փաստաթղթեր: Սակայն նախարարության ինտերնետային կայքում որևէ բան նշված չէ քրիստոնյա ու հրեա նահատակների մասին:

Օրինակ, Դարդանելի ճակատամարտին մասնակցած և զոհված հայ զինվորներից մեկը եղել է Մերզիֆոնում ծնված Ավանիսօղլու Հակոբը, ով ճակատամարտի ժամանակ ծառայել է օսմանյան 2-րդ կորպուսի 18-րդ գնդի 2-րդ գումարտակի 4-րդ վաշտում: Նա զոհվել է 1915 թվականի հուլիսի 5-ին, Քիրեչթեփեում: Սակայն Թուրքիայի ՊՆ-ի կայքում «հակոբները» դեռ չեն համարվում նահատակներ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտին բրիտանական The Independent թերթում հրապարակվել էր Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ռոբերտ Ֆիսկի` «Հայ հերոսը, որին Թուրքիան նախընտրում է մոռացության մատնել» խորագրով հոդվածը, որում նշված էր, որ Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2015 թվականին նշել 1915 թվականին Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-րդ ամյակը, սակայն նախընտրում է մոռացության մատնել Դարդանելի ճակատամարտում աչքի ընկած հայ հերոս Սարգիս Թորոսյանին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս