Արտակ Զաքարյանն Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի մասին. «Այս հարցում առավելագույն զգուշավորություն և նպատակային մոտեցում է անհրաժեշտ»

«Այս հարցում առավելագույն զգուշավորություն և նպատակային մոտեցում է անհրաժեշտ, որովհետև, ցավոք, կոնֆլիկտներն ունեն իրենց լուծման տրամաբանությունը»,- այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ» ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստի ժամանակ «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձևի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ հայկական պատվիրակությունը երևի միակն է, որ միանշանակ չի մոտենում այս հարցում: Ա.Զաքարյանի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, իսկ Ուկրաինայում բնակվում են բազմաթիվ հայեր. «ՀՀ-ի համար սա միշտ եղել է շատ զգայուն խնդիր, բազմաթիվ անգամ արտահայտել ենք մեր մտահոգությունը»:

Զաքարյանը նշեց, որ իրադրությունը պետք է լուծվի լայն ու բաց երկխոսության համատեքստում ու բանակցությունների հիման վրա, ՄԱԿ-ի շրջանակներում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս