Բաժիններ՝

Ինքնահռչակ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը Գերմանիային ու Ֆրանսիային խնդրել են պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իշխանությունների դեմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն ու Իգոր Պլոտնիցկին դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով ճնշում բանեցնել Կիևի վրա՝ ընդհուպ մինչև անհատական ու տնտեսական պատժամիջոցների սահմանում:

Նրանց տարածած հայտարարության տեքստում նշված է. «Մենք հարկադրված ենք դիմել ձեզ՝ որպես մինսկյան պայմանավորվածությունների երաշխավորների, խնդրելով ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ընդհուպ մինչև անհատական ու տնտեսական պատժամիջոցներ, որպեսզի նրա ղեկավարությունը հարկադրաբար կատարի այն համալիր միջոցները, որոնք հաստատված են սույն թվականի փետրվարի 12-ին Մինսկում շփման խմբի կողմից՝ Ձեր ակտիվ մասնակցությամբ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է Արևմուտքին առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իշխանությունների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս