Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, հոսպիտալների և զորամասերի բուժծառայությունների պետեր, ռազմական բժիշկներ:
Անհրաժեշտ է կանխել Իրաքում սուննիների ու շիաների միջև շարունակվող բախումները:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի հետ:
13-ի գիշերը, 15-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ:
20 տարի է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից իշխանության բռնազավթման փաստի վերաբերյալ մենք ազգովի հավաքական դատապարտման գործընթաց չենք նախաձեռնել, ինչը ծնել է շարունակական անպատժելիություն և իշխանության բռնազավթման որկրամոլություն:
ԿԲ խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 13.5%:
Մենք պետք է մեր քաղաքականությունը հարմարեցնենք փոփոխվող իրավիճակին, ցանկություններին ու կոչերին:
Մարտի 11-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 25 շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Սայադ Ս.-ին:
Հարցին, որ ԲՀԿ-ն մինչ այժմ դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, արդյոք խմբակցության անդամ լինելը որևէ կերպ պարտավորեցնո՞ւմ է նույն տեսակետը, Գ. Արսենյանը պատասխանեց, որ որևէ պարտավորություն բան չկա:
Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանը շատ է ուզում հոգևոր երաժշտության իր մշակումները հնչեն իր նախնիների հայրենիքում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում: Տիգրանի նախնիները Կարսից են: Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա Ալեքսանի և 19-ամյա Հռիփսիմեի ամուսնությունը, իսկ 1907-ի հունիսի 1-ին՝ նրանց առաջնեկի՝ Ցոլակի ծնունդը:
Մոսկվայի միջոցառումներին իմ չմասնակցելով կվիրավորեի 150.000 խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել Չեխոսլովակիայի ազատագրման համար:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:
Կհրաժարվե՞նք դրամից, թե՞ ոչ, եթե այո` ե՞րբ դա կլինի` դեռ շատ անորոշ է։ Փոխարենը` հստակ է մի բան. Այս թեմայի շահարկումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։
Վիետնամական սուրճը մատակարարվում է աշխարհի ավելի քան 60 երկիր:
Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:
Այս մասին այսօր հայտարարել է բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
Հանրահայտ Getty Images-ի լուսանկերները The 100 LIVES Նյու Յորքյան շնորհանդեսից
Բանակցությունների արդյունքներով ստորագրվելու է դաշնակցության մասին պայմանագիր:
Ամիսներ առաջ հրավեր էի ստացել Սփյուռքի մեր կարևոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ այս տարվա ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար:
«Անցած 2 ամիսն էլ ցույց են տալիս, թե ինչ խղճուկ վիճակում ենք հայտնվել։ Ռուսական շուկան, որ ամենակարևոր հաղթաթուղթն էր օգտագործվում ԵՏՄ անդամ դառնալու համար, որ այդ շուկան բաց է լինելու, պարզվում է, որ այսօր այն չկա` զուտ արտարժույթի շուկայում դեպքերի հետ կապված։ Մենք ստիպված կլինենք կատարել այն բոլոր հրահանգները, որ կկայացնեն մյուս 3 երկրները։ Դա արդեն այսօր երևում է։ Մենք միության մեջ իրավական առումով` ունենալով ձայն, փաստացի` այդ ձայնը չունենք»։
Յացենյուկը կարծում է, որ Ռուսաստանը չի փոխել Ուկրաինայի հանդեպ պլանները:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ:
Վալսն ընդգծել է, որ դա Ֆրանսիայի ինքնիշխան որոշումն է, որն ընդունվել է՝ չնայած ֆինանսական լուրջ հետևանքներին:
ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է:
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են միջազգային հետաքննություն անցկացնել Բորիս Նեմցովի սպանության շուրջ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, եւս երեքի նկատմամբ հայտարարվել հետախուզում։
Ողջունելով մեր հայրենակիցներին՝ վարչապետը նշել է, որ Քուվեյթի հայ համայնքը մեր այն համայնքներից է, որի մասին միշտ հպարտությամբ են նշում մայր հայրենիքում:
Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ ցանկացած պետության մեջ ուժ գործադրող մարմինը պետք է լինի միայն պետական. այլընտրանքային ուժային կենտրոնը պետք է բացառվի: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ա. Արշակյանը նշեց, որ բոլոր ուժային կառույցները, որոնք օրենքներից և կարգից դուրս ինչ-որ միջոցառումներ են իրականացնում՝ հակապետական են, դրանք դեմ են պետությանը և հասարակությանը.
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Ռուսաստանը բրիտանական անվտանգության համար միակ սպառնալիքն է: