Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը չի պլանավորում մայիսին մեկնել Մոսկվա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի պլանավորում մեկնել Մոսկվա՝ կապված Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու հետ: Այս մասին այսօր հայտարարել է բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինս հայտարարել է, որ իրենք մտահոգված են Ռուսաստանի գործողություններից ու չեն կարծում, թե վարչապետը ներկա կգտնվի տոնակատարություններին: Մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:

Քաղաքագետները կարծում են, որ ընտրությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայում կստեղծվի նոր իշխող դաշինք: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա չի մեկնելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031