Բաժիններ՝

Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 13.5%

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մարտի 12-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում և «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգում»:

Խորհուրդը հաշվառել է «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Ամիրյան», «Թել-Սել Տիգրան Մեծ», «Թել-Սել Կոմիտաս 2», «Թել-Սել Էրեբունի», «Թել-Սել Կոմիտաս 3», «Թել-Սել Դավիթաշեն 2» և «Թել-Սել Ավան» մասնաճյուղերը, «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Մալաթիա Սեբաստիա ՎՇ» մասնաճյուղը և «Արշակունյաց» մասնաճյուղերը:

Վերաձևակերպվել են «ՈՍԿԵ ՇՂԹԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության լիցենզիան և «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի լիցենզիան:

Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել «Գոլդ ընդ մանի» ՍՊԸ-ին և «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին:

Ուժը կորցրած են ճանաչվել «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի և «ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները, «Տիգտաթ» ՍՊԸփոխանակման կետիգործունեությանլիցենզիան:

ԿԲ խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 13.5%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս