Վիետնամը սուրճի արտահանման ծավալով երկրորդն է աշխարհում

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Վիետնամը սուրճի համաշխարհային խոշորագույն արտահանողների թվում 2014 թվականի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Բրազիլիային: Նախորդ տարի Վիետնամից սուրճի արտահանումը կազմել է ավելի քան 3.4 միլիարդ դոլար:

Վիետնամում սուրճի պլանտացիաների տարածքը ներկայումս կազմում է 640.000 հեկտար: Դրանով իսկ Վիետնամին է բաժին ընկնում սուրճի համաշխարհային ողջ արտադրության 1/5-ը: Վիետնամական սուրճը մատակարարվում է աշխարհի ավելի քան 60 երկիր:

Այն գլխավորապես արտահանվում է ԱՄՆ, Գերմանիա ու Մեծ Բրիտանիա: Վիետնամը սուրճից բացի, հիմնականում արտահանում է նաև բրինձ, նավթ ու բնական կաուչուկ:

Տեսանյութեր

Լրահոս